Բացել լրահոսը Փակել լրահոսը
104594422_1476632765843124_2283414842662109544_n
A A
Պաշտոնական

Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել են Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+900-կմ9+500 հատվածի հիմնանորոգումը կատարում է «Շինպլյուս» ՍՊ ընկերությունը։
  Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, արհեստական կառուցվածքների իրականացում, ազդանշանային սյուների և նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշման աշխատանքների իրականացում:
  Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհը զբոսաշրջային կարևորագույն ուղի է։ Այն մի քանի տասնամյակ չէր վերանորոգվել։ Ճանապարհի վերականգնումը կնպաստի գեղատեսիլ այս վայրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։