Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿՀ (5)
A A
Պաշտոնական

Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Սևան» ՔԿՀ

Հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները,  տարածքի տեղազննությամբ հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում առանձնացված փաթեթներով առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 83 գրամ քաշով դեղնականաչավուն, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0.6 և 0.7 գրամ քաշերով սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, ինչպես նաև «PGN 300» մակնշմամբ «Պրեգաբալին» (Լիրիկա) տեսակի, 9.7 գրամ քաշով 19 դեղապատիճ և ծալովի շեղբով դանակ: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:



ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին