Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական դատարան ՍԴ SD
A A
Պաշտոնական

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները

Նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քրեական
դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Բանկային
գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` Սահմանադրությանը
համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը
որոշել է.

Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական
դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել
Սահմանադրության  61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին
հակասող:
Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին,
75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:

ՍԴ