Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

NBA-ն խաղերը չի տեղափոխել Օռլանդոյից, չնայած քաղաքում ավելացել են կորոնավիրուսի դեպքերը

Բասկետբոլի Ազգային Միությունը՝ NBA-ն, չի պատրաստվում եզրափակիչ մրցաշարը տեղափոխել Օռլանդո քաղաքից, չնայած այնտեղ ավելացել են կորոնավիրուսի դեպքերը:

«Ոչ ոք չէր կարող գուշակել, որ այն ամենաանվտանգ վայրն է երկրում: Մենք մրցաշարն տեղափոխելու այլ տարբերակ չունենք: ԱՄՆ-ում այսօր հնարավոր չէ գտնել կորոնավիրուսից չտուժած տարածքներ: Սակայն, մենք ամեն ինչ արել ենք խաղացողների անվտանգությունն ապահովելու համար», - այդ կապակցությամբ ասել է պրոֆեսիոնալ բասկետբոլիստների միության նախագահ Միշել Ռոբերտսը:

Նշենք, որ ըստ միության կազմած պլանի, հուլիսի 9-ից թիմերը հավաքվելու են Օռլանդոյում և սկսեն կանոնավոր մարզումները, իսկ առաջնությունը վերսկսելու է հուլիսի 31-ին: 

Թիմերը հանգրվանելու են երեք հյուրանոցներում, որտեղ գործելու է խստացված կանոններ: Մասնավորապես՝ տարբեր թիմերի բասկետբոլիստները չեն կարող իրար հետ շփվել: Մարզումների ժամանակ արգելվելու է 5 վայրկյանից ավելի մոտ գտնվել թիմակցին: Դրա համար մարզիկներին կզինեն ահազանգող հատուկ սարքերով:

Բասկետբոլիստների մասնակցությունը կամավոր է: Նրանք, ովքեր կորոնավիրուսի պատճառով չեն ցանկանում հանդես գալ մրցաշարում, պետք է միությանը տեղյակ պահեն մինչև հունիսի 24-ը: Նշենք, որ մոտ 150 բասկետբոլիստներ դեմ են Օռլանդոյի տարբերակին: