Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հրդեհ «Խոսրովի անտառում»․ վառվում են գիհիները (տեսանյութ)

Հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։

Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 40 հրշեջ-փրկարար։

Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի ֆեյսբուքյան էջից էլ հայտնում են, որ վառվում են գիհիները:

«Մեր անտառապահները տեղում են՝ մարելու համար կրակը: Այս պահին անհրաժեշտ է ցանկացած օգնություն»։