Բացել լրահոսը Փակել լրահոսը
104427425_679909626192920_7877472542774214569_n
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ նրանից՝ այն ում դուրը կգա, ում՝ չէ․ Ալեքսանդր Ազարյան (տեսանյութ)

ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը համոզված է, որ Հատուկ քննչական ծառայության քննիչները չեն ցանկանում, որ իրենց մասնակցությամբ քրեական գործերն ինքը քննի։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին դատակոչելու միջնորդություն ներկայացնել, Ազարյանը պատասխանեց. «Պարոն Աթանեսյանը պատրաստվում է նման միջնորդությամբ հանդես գալ, ես չեմ թաքցնում, որովհետև այդ հայտարարությամբ ինքն արդեն հանդես է եկել»։ 
 
Դատավորն ասաց, որ օրվա իշխանությունների հետ ինքը խնդիր չունի, և միգուցե իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ խնդիր ունեն։
 
«Ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ նրանից այդ արդարադատությունն ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Սա է ամբողջ խնդիրը։ Պետք է հասնել այդ մակարդակին, որ արդեն հանրությունը, առաջին հերթին իշխանությունները, երկրորդ հերթին հանրությունը հասկանան, որ դա է դեմոկրատիայի սկզբունքը», - նշեց Ալեքսանդր Ազարյանը։