Բացել լրահոսը Փակել լրահոսը
104343610_755224785218228_701823191928967191_n
A A
Պաշտոնական

Տեսչական մարմինը՝ «Երեւան մոլ»-ի գործունեության կասեցման մասին

ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է
«Երեւան մոլ»-ի գործունեությունը․ խոսքը առեւտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։

Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապաասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջեւ չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով եւ կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։

Կենտրոնի առեւտրային մասը շարունակում է գործել։

Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցների թիմն իրազեկում է կասեցման մասին եւ փակցնում դրա որոշումը մուտքի դռանը (դռներին)։