Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis tokio
A A
Սպորտ

Ճապոնիայի թենիսի ֆեդերացիան չեղարկել է Տոկիոյի խոշոր մրցաշարը

Տղամարդկանց թենիսի խոշոր մրցաշարերից մեկը՝ Rakuten Open Tennis Championships-ը, որն անցկացվում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, չեղարկվել է: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարը նախատեսված էր հոկտեմբերի 5-11-ը, սակայն ֆեդերացիան իր պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ դեռևս մեծ է կորոնավիրուսով վարակվելու վտանգը, ուստի որոշվել է մրցաշարն ընդհանրապես չանցկացնել այս տարի: 2019 թվականին Տոկիոյում հաղթող էր դարձել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը:

Հավելենք, որ տղամարդկանց թենիսի մրցաշրջանը կվերսկսի օգոստոսի 14-ին, Վաշինգտոնի մրցաշարով: