Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captuццццццre
A A
Քաղաքականություն

Պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ես կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին , իսկ Սերժ Սարգսյանի պաշտպանության համար կան ավելի պատշաճ և մասնագիտացված անձինք։

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց  ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի այն հայտարարությանը, որով ՀՀ իշխանությանը կոչ է անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

«Պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որոնք որ իրականությունից կտրված աչքեր են, արդարադատությանը սպասող աչքեր են, որոնք  ՀՀ իրականության հետ ոչ մի կապ չունեն և չեն կարող ունենալ»,-ասաց նա։

Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ երեկ զրուցել է Ռուսաստանի Դաշնային ժողովի փոխնախագահի հետ և այս օրերին Հայաստանում Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել․

«Երբ խոսքը գնում է քրեական գործի մասին, մեր լուրջ գործընկերները, որոնք գիտեն՝ ինչ է քրեական գործը և քաղաքականությունը, նաև գիտեն մեր գործելաոճը, չեմ կարծում, որ կշտապեն և մեր բարգավաճական գործընկերների պես հախուռն ինչ-որ հայտարարություններ կանեն, որքան էլ դա սադրվում է»։

Սիմոնյանն անդրադարձավ նաև «երկիրը վարի գնալու վերաբերյալ» Արման Աբովյանի հայտարարությանը, նրա խոսքով՝ միգուցե փլվում է Արման Աբովյանի և իր գործընկերների աշխարհը, որովհետև ՀՀ-ում օրենքը միանշանակ բոլորի համար է․

«Ես կարծում եմ, որ անձի պաշտամունքի վրա հիմնված պանիկան, իրար հերթ չտալով հավատարմությունը ապացուցելու և բոլոր հնարքները օգտագործելու տրամաբանությունը սխալ է»։

Սիմոնյանը վստահ է՝ ՀՀ քաղաքացիները գիտեն, թե ով ինչով է զբաղվել կամ զբաղվում։

Անդրադառնալով Կառավարության հրաժարականը պահանջող արտախորհրդարանական մյուս ուժերի հայատարարություններին, Սիմոնյանը ընդգծեց․

«Ես կարծում եմ՝ պարոն Վանեցյանը մինչև Կառավարության հրաժարականը պահանջելը կարող է, օրինակ հրաժարվել այդ Կառավարության և Կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված գեներալի կոչումից։ Դա, կարծում եմ, ավելի արդար և համաչափ կլինի»։

Սիմոնյանը պնդում է՝ այսօր ընդդիմության կայացման շուրջ աշխատող ուժերը ինչ էլ ստեղծեն, Սերժ Սարգսյան է ստացվելու, ուստի փոխխոսնակը հորդորում է այդ ուժերին հետևություններ անել․

«Ես խոստանում եմ՝ ՀՀ ընդդիմադիր դաշտը ազատվելու է նոր ուժերի համար, որոնք կգան ու ինչ-որ ժամանակ անց կփոխարինեն նաև ինձ»։