Բացել լրահոսը Փակել լրահոսը
մանկապարտեզ
A A
Պաշտոնական

Քաղաքապետարանը հրապարակել է հերթապահ մանկապարտեզների ցանկը. մյուսները փակվում են

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումներով որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վարչական շրջանների մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։
Ստորև նշված են վարչական շրջանների այն մանկապարտեզները, որոնք կընդունեն երեխաներին.


Կենտրոն՝ թիվ 1
Արաբկիր՝ թիվ 25 և 31
Աջափնյակ՝ թիվ 47 և 50
Ավան՝ թիվ 52
Դավթաշեն՝ թիվ 60 և 62
Էրեբունի՝ թիվ 64 և 66
Մալաթիա-Սեբաստիա՝ թիվ 91 և 96
Նոր Նորք՝ թիվ 100 և 114
Նորք-Մարաշ՝ թիվ 122
Նուբարաշեն՝ թիվ 125

Շենգավիթ՝ թիվ 126 և 139
Քանաքեռ-Զեյթուն՝ թիվ 162 և 157

 

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վարչական շրջանների աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի:

Երեւանի քաղաքապետարան