A
A
«Մարդիկ առանց պլաստիկի». «Իմ քայլի» արշավը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկում է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մարդիկ առանց պլաստիկի» իրազեկվածության բարձրացման արշավը:
«Մարդիկ առանց պլաստիկի» արշավի նպատակն է նպաստել Հայաստանում պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում:
Արտակարգ իրավիճակի դրությամբ (COVID-19) պայմանավորված` մարզային դպրոցներում իրականացվելիք միջոցառումները փոխարինվել են սոցիալական մեդիայում առցանց արշավով, իսկ բազմակի օգտագործման տոպրակները և տպագրական նյութերը պարենային փաթեթների և պլանշետների հետ միասին արդեն իսկ բաժանվել են դեռահասներին։
Ծրագիրը ֆինանսավորվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի կողմից: