Բացել լրահոսը Փակել լրահոսը
fire
A A
Հասարակություն

10 ահազանգ՝ խոտածածկ տարածքներում հրդեհների վերաբերյալ

Հունիսի 17-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 6000 քմ,Նորագավիթ վարչական շրջանում՝ 5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 600 քմ,

Արարատի մարզի Խաչփառ գյուղում՝ մոտ 4000 քմ, Լանջազատ գյուղում՝ 1000 քմ, Բերքանուշ գյուղում՝ 600 քմ,

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ մոտ 1000 քմ,

Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ մոտ 8000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: