Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀԿ
A A
Հասարակություն

ԱՀԿ-ն պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսի բուժման ուղեցույցները

Ամերիկայի Ձայն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսով վարակվածներին բուժելու վերաբերյալ իր ուղեցույցները: Դրանք բխում են կլինիկական փորձաքննության արդյունքներից, որոնք ցույց են տվել, որ էժան, սովորական ստերոիդը կարող է օգնել փրկել խիստ ծանր հիվանդներին:

Ըստ ԱՀԿ-ի՝ հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ դեքսամետազոնը կրճատել է մահացության մակարդակն առավել ծանր հիվանդների շրջանում մոտավորապես մեկ երրորդով:

Այս դեղամիջոցն օգտագործվել է 1960-ականներից ի վեր բորբոքումները նվազեցնելու համար այլ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են արթրիտը:

Չնայած դեքսամետազոնի ուսումնասիրության արդյունքները նախնական են, սակայն նախագծի հետազոտողները ենթադրում են, որ դեղը պետք է անմիջապես դառնա ստանդարտ խիստ ծանր հիվանդների մոտ: