Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5cf7da20a27e4_5cf7da20a2825.thumb_
A A
Քաղաքականություն

Մարիա Զախարովան հայտնել է՝ երբ տեղի կունենա ԼՂ հարցով հերթական տեսակոնֆերանսը (տեսանյութ)

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հերթական հեռակա կոնֆերանսը տեղի կունենա հունիսի վերջին։

Վերջինս հավելել է, որ դեմ առ դեմ հանդիպումները կվերսկսվեն, երբ վերացվեն միջազգային ավիահաղորդակցության արգելքները՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

«Հերթական հեռավար հանդիպումը նախատեսվում է մինչև այս ամսվա վերջ։ Ըստ սահմանների բացման և միջազգային հաղորդակցության սահմանափակումների վերացման, կվերսկսվեն նաև առկա հանդիպումները։ Համանախագահները մշտական կապի մեջ են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,- ասել է նա։