Գևորգ Պետրոսյանը տուգանվեց դատարանի բակում՝ դիմակ չկրելու համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քանի որ իրանք վերջնականապես համոզվեցին, որ Հայաստանում այլևս որևէ օտարերկրյա ներդրող չի գալու՝ ներդրում անի, որ այս մարդկանց աշխատավարձը բարձրանա, ձեր աշխատավարձը բարձրանա, ստիպված ընկել են տուգանելու հետևից։ Թող տուգանեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառանալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում դիմակ կրելուն։
Ի դեպ, Պետրոսյանը տուգանվեց դատարանի բակում դիմակ չկրելու համար։
Իսկ չկրելու պատճառների մասով ասաց, որ անձնական գաղտնիք է, և երբ վիճարկի տուգանելու վերաբերյալ որոշումը, դատարանում կասի։ Հարցին՝ հավատարմության երդում տվե՞լ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, պատասխանեց․ «Գագիկ Ծառուկյանը իմ մեծ ախպերն ա, ես իրան հավատարմություն չպիտի երդում տամ։ Մենք առանց երդման էլ հավատարիմ ենք»։
Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը պատգամավորը քաղաքական որակեց։ Դատարան եկած Ծառուկյանին դիմավորելուց հետո Պետրոսյանն ասաց, որ Ծառուկյանը հորդորել է, որ իրենք նորից պահպանեն կարգը, հեռավորությունը։ Անդրադառնալով Ծառուկյանի գործին՝ պատգամավորը նշեց․ «Ուրեմն նախաքննությունը նախ չի արել այն մարմինը, որը դրա համար լիազորված է, երկրորդ, եթե նախաքննությունը փետրվարին է սկսվել, ինչի՞ հիմա ասեցին։ Հիմա մենք էլ կտեսնենք՝ իրավական գործընթացն ինչպես է ընթանում, ըստ այդմ՝ կհնչեն նաև քաղաքական գնահատականներ։ Զարմանալի է, որ հենց Ծառուկյանը հելավ-խոսաց կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, նո՞ր հիշեցին, որ փետրվարից գործ է հարուցված»։
Մանրամասները՝ տեսանյութերում