Բացել լրահոսը Փակել լրահոսը
էքսկավատոր (1)
A A
Պաշտոնական

5 մլրդ. 840 մլն. դրամի ներդրում՝ 35 խոշորացված համայնքներում․ ՀՏԶՀ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացնում է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր, որի երկրորդ բաղադրիչով  35 խոշորացված համայնքներում իրականացվում են աշխատանքներ՝ 5.840.414.043 ՀՀ դրամ  նախնական  արժեքով: Այս ծրագրի շրջանակում հավաքագրվել է 35 հայտ` Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից:  

Մինչ օրս 15 համայնքների  տրամադրվել է կոմունալ ծառայություններում կիրառվող 64 միավոր տեխնիկա,  2 համայնքների՝   2 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և 4 միավոր  գյուղատնտեսական սարքավորումներ,  4 համայնքների՝ տրանսպորտային համակարգում  օգտագործվող 10 միավոր մեքենա, 3 համայնքների՝  240 հատ աղբաման: 

Մատակարարման տարբեր փուլերում են գտնվում կոմունալ ծառայություններում  և գյուղատնտեսության աշխատանքներում  գործարկման ենթակա տեխնիկա և սարքավորումներ՝ շուրջ 2.507.972.700 ՀՀ դրամ արժողությամբ:

Չարենցավան, Մեղրաձոր և Ջրվեժ  համայնքներում իրականացվելու են արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրեր՝ շուրջ 508.000.000 ՀՀ դրամ արժողությամբ:  Սարապատ, Բյուրեղավան և Ամասիա համայնքներում նախատեսվում է իրականացնել ոռոգման համակարգերի կառուցման և վերանորոգման ծրագրեր:

Օրերս անդրադարձել էինք նույն ծրագրի առաջին բաղադրիչին, որի շրջանակում ներդումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամ: ՍՆՏԶ  ծրագրի  շահառուները  միավորված համայնքներն են, որոնցում արվող ներդրումների նպատակը համայնքների համալիր սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ սեփական կարողությունների ձևավորման նախադրյալների ստեղծումն է: Երկու բաղադրիչներով այս ծրագրի հիմնական առավելությունն այն է, որ հաշվի են առնվում համայնքների կարիքները, և ներդրումներն արվում են ըստ համայնքների ներկայացրած հայտերի: 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ