Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տվե՛ք էդ մարդու փողերը. Տիգրան Ուրիխանյանը՝ կառավարությանը (տեսանյութ)


Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դեռ այս տարվա հունվարի 22-ին Վճռաբեկ դատարանի կայացրած վճռով՝ Պաշտպանության նախարարությունը պարտավորվել է «Սոցիալական շարժում» նախաձեռնության համահինադիր, պահեստազորի սպաների շահերի պաշտպանությունը համակարգող, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանին փոխհատուցել իրեն օրինական կարգով հասանելիք չվճարված արձակուրդայինները, սակայն մինչ օրս չի կատարվել եռաստիճան դատական համակարգով անցած վճիռը։

«Կարո՞ղ է արդյոք ձեր իշխանության օրոք նման բան լինել»,- հարցրեց Ուրիխանյանը։

Ի պատասխան Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ բուն կատարողական վարույթին ծանոթ չէ։ «Բայց ինձ հուշեց նաև Պաշտպանության փոխնախարարը, որ կառավարության որոշման նախագիծ կա վերաբաշխում կատարելու մասին, որը նախատեսված է հենց դատական ակտերից բխող Պաշտպանության նախարարության պարտականությունները կատարելու հետ կապված»,-  շարունակեց նախարարը։

Տիգրան  Ուրիխանյանը նշեց, որ փետրվարի 22-ին պետությունը  այդ արած պետք է լիներ։ «Ի՞նչն է քննարկվում, մինչև օրս ի՞նչն է քննարկվում։ Տվե՛ք էդ մարդու փողերը»,- կոչ արեց նա;



Մանրամասները՝ տեսանյութում