Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Ինքնակամ կառույցներ՝ Վերին Պտղնիում

2020թ. մայիս ամսին քաղաքացու կողմից ստացված դիմումում հիման վրա ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։ 

    Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ, քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 0.2563հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասում առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ կառուցվել  են շինություններ մասնավորապես՝ բետոնահանգույց: 

      Հողամասի նպատակային նշանակությունը  փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել: 

 Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել է հողերի օգտագործման նպատակային նշանակությունը։ 

  Համայնքում արձանագրված խախտումների և թերությունների հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ  միջնորդություն է ներկայացվել  ՀՀ Կոտայքի  մարզպետին՝ կազմված ակտում արձանագրված խախտումների համար Վերին Պտղնի համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու և միաժամանակ պարտավորեցնելու խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու համար։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին