Փողով այլևս հնարավոր չէ Հայաստանում ցնցումներ ստեղծել. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբացության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կորոնավիրուսի տարածման, կանխարգելման աշխատանքների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում՝ ի տարբերություն խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների:
Ինչ վերաբերում է հավաքների արգելքի հետ կապված ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, Հակոբյանն ասում է՝ կցանկանար, որ սահմանափակումներ չլինեին, և պարզվեր՝ ինչ գործողություններ են իրականացնելու ընդդիմադիրները.
«Այսօր ունենք այն, ինչ ունենք, և պետք է իրենց առողջության մասին ևս մտածելով՝ պահպանենք անվտանգության կանոնները»:
Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակը երկիրը ցնցումների չի տանի, Հակոբյանը արձագանքեց.
«Փողով այլևս հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում ցնցումներ ստեղծել: Համացանցում և լրատվամիջոցներում եղան գրառումներ, որ, օրինակ, այս կամ այն ընկերության աշխատակիցները հրաժարվել են գալ և մասնացել ԱԱԾ-ի դիմաց անցկացվող ցույցին»:
Եթե որոշ ժամանակ անց այս օրերին իրականացված հավաքների պատճառով կորնավիրուսի վարակման դեպքերը կտրուկ աճեն, ըստ Հակոբյանի, պատասխանատվություն կրելու է գործող իշխանությունը.
«Ամեն պարագայում մենք չենք կարող ասել, օինակ, «Բարգավաճ Հայաստան», կրե՛ք ձեր պատասխանատվությունը, որ համավարակի պայմաններում դու չակերտավոր ինքնաբուխ ակցիաներ եք իրականացրել»:
Հակոբյանը հիշեցնում է՝ հրապարակումները, որ մարդկանց կոնկրետ ուղղորդել են գնալ, մասնակցել ակցիաներին:
Այս օրերին ոստիկանության գործողությունները Հակոբյանը բարձր է գնահատում.
«Երբ մենք էինք ակցիա իրականացնում, մեզ մահակներով էին ծեծում»,- ասաց նա։