Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան2
A A
Քաղաքականություն Հասարակություն

ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը ներկա է իր գործով վերաքննիչ բողոքի քննությանը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Նախորդ նիստի ընթացքում փաստաբանները ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Դատարանն անհրաժեշտ  էր համարել լսել նաև փաստաբան Ռուբեն Սահակյանին, ովրն համավարակով պայմանավորված ռիսկային խմբում գտնվելու պատճառով  նիստին չէր ներկայացել։

Դատական այսօրվա նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը։