Բացել լրահոսը Փակել լրահոսը
safe_image
A A
Հասարակություն

«Խենթ աղջիկներ»-ն հայերենի ուսուցման հավելվածով դուրս եկան եզրափակիչ (տեսանյութ)

TechnovationGirls միջազգային հեռավար մրցույթում Հայաստանը կներկայացնի «Հերացի» ավագ դպրոցը։

Հետաքրքիր ու նորարարական այս մրցույթին բազմաթիվ դպրոցներ էին մասնակցության հայտ ներկայացրել, սակայն նրանցից միայն 16-ին բախտ է վիճակվել ստանալու միջազգային մրցույթի փաթեթները, իսկ կիսաեզրափակիչ հասավ ընդամենը երկու թիմ, որոնցից մեկը ներկայացնում էր հայաստանյան հիմնական դպրոց, իսկ մյուսը՝ ավագ դպրոց։

Կրթօջախից հայտնում են, որ ընտրվել է  դպրոցի «Խենթ աղջիկներ» (Crazy Ladies) թիմը, որը ստեղծել է հայերենի ուսուցման «LEARN ARMENIAN» հեռախոսային հավելվածը։ Ծրագրի համար թիրախային խումբ են հանդիսանում սփյուռքահայերը և բոլոր մարդիկ, ովքեր ցանկանում են սովորել հայերեն։

Հիշեցնենք, որ  մրցույթը հեռավար էր և անցկացվել է երկու փուլով՝ մայիսի 6–ից հունիսի 8–ը, որի ընթացքում վիճարկվել է կիսաեզրափակիչի ուղեգիրը, և կիսաեզրափակիչ՝ հունիսի 15–ից հունիսի 26–ը, որի ժամանակ, ըստ էության, որոշվել է հայաստանյան հաղթողը։ Ներկայացված աշխատանքները միջազգային ժյուրին գնահատել է առցանց։

Եզրափակիչ փուլում թիմը մրցելու է արտերկրի իր հասակակիցների հետ։

Թիմի ղեկավարը Գոհար Տեր-Ղուկասյանն է։ Թիմում ընդգրկված են կենսաքիմիական հոսքի 11-րդ դասարանի 4 աշակերտներ՝
• Շեգունց Լիլյա
• Օվանյան Մարգարիտա
• Պետրոսյան Աստղիկ
• Աղոյան Իրինա