Բացել լրահոսը Փակել լրահոսը
14377_am_1
A A
Պաշտոնական

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020 թ․ կամավոր ազգային գնահատման զեկույցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում : Այն ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 - 2020 թվականների ժամանակահատվածում:

Զեկույցը բաղկացած է խմբավորված հետյալ հինգ բաժիններից՝

  • մարդկային կապիտալի զարգացում,
  • ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում,
  • կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն,
  • շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար,
  • համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման:

 

Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում: