Բացել լրահոսը Փակել լրահոսը
mayilian-grigorian_0
A A
Պաշտոնական

Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Արցախի Հանրապետության անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։

Այդ մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։