Բացել լրահոսը Փակել լրահոսը
104206654_722349248579088_6881964557099155290_n
A A
Քաղաքականություն Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները հավաքվել են Ազգային ժողովի մոտ․ կան բերման ենթարկվածներ (լուսանկարներ) (տեսանյութ)

Ազգային ժողովի մոտակա տարածքը լեփ-լեցուն է։ Ոստիկանական շարքը փակել է դարպասները, Բաղրամյան պողոտայի երկայնքով ոստիկանական պատ է։ Ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին հավաք անցկացնել՝ հղում անելով արտակարգ դրության մասին օրենքին, որով արգելվում են հավաքները։ 

Այստեղ հավաքվել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները, քանի որ Ազգային ժողովում լսվելու են ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդագրերը՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ։

Բերման ենթարկվել են քաղաքացիներ, նրանց մի մասին տարել են Նորքի ոստիկանական բաժանմունք։