Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան2
A A
Պաշտոնական

Վարչապետը նոր գրառում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է ԱԱԾ-ի տարածած տեսանյութով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին եւ գրել․

«Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի:

Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ»: