Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

«Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ երկու ժամ:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է պարտադիր քննարկման 6, գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած 24 եւ գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած 2 հարց, հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 42 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի եւ լրացում՝ 2017 թվականի հուլիսի 11-ի որոշումներում: