Բացել լրահոսը Փակել լրահոսը
Jermuk residents
A A
Պաշտոնական

ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը գրանցել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը (ԾԲՄ/PCM) գրանցել է «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Ջերմուկ խոշորացված համայնքի՝ ներառյալ Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը: Բնակիչների բողոքին աջակցող հասարակական կազմակերպություններին ուղղված  ԾԲՄ-ի նամակում նշված է, որ բողոքը համապատասխանում է գրանցման չափորոշիչներին և հրապարակված է ԾԲՄ-ի ռեեստրում  (https://www.ebrd.com/work-with-us/project-finance/project-complaint-mechanism/pcm-register.html):

Նամակում նշված է, որ բողոքի գնահատման փուլում անհրաժեշտ է մշակել տեխնիկական առաջադրանք համապատասխանության ստուգման համար.

  • Քննարկել Կողմերի հետ խնդրի լուծման և համապատասխանության գործառույթները, նրանց ծավալը և հնարավոր արդյունքները
  • Պարզել Կողմերի պատրաստակամությունը մասնակցել յուրաքանչյուր գործառույթին՝ հաշվի առնելով այդ գործառույթների միջև դիմումատուների նախապատվությունները 
  •  Դիտարկել բողոքի լուծմանն ուղղված  ցանկացած այլ ջանքերի վիճակը, եթե դա ընդունելի է 
  • Գնահատել և որոշել, թե ինչ շարունակություն է ունենալու բողոքը:

Հիշեցնենք, որ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները՝ ներառյալ Գնդեվազ գյուղի, ՎԶԵԲ-ից պահանջել են հրաժարվել «Լիդիան» ընկերությանը ֆինանսավորելուց, քանի որ ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագիրը չի համապատասխանում բանկի սոցիալական և բնապահպանական քաղաքականությանը:  Բնակիչներին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն,  «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը:

Այս մասին  հայտնում են «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից։