Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեւորգ Պետրոսյան
A A
Քաղաքականություն

Գեւորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ հետագա քայլերի մասին

Ինչ է անելու ԲՀԿ-ն , երբ  արդեն հայտնի է, որ վաղը Ազգային ժողովը քննարկելու  Գլխավոր դատախազի՝  Գագիկ Ծառուկյանին անձեռնխելությունից եւ ազատությունից զրկելու միջնորդագրերը։

Մեր քայլերը կհրապարակենք Ազգային ժողովի նիստից հետո, երբ տեսնենք՝ ինչ է որոշվում,-  այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նա հերթական անգամ կրկնեց  իրենց դիրքորոշումը՝  ԲՀԿ  ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Հիմա, եթե իշխանությունը գնում է քաղաքական հետապնդման ճանապարհով, պետք է գիտակցի, որ ոչ մի բան անհետևանք չի մնում»,- ասաց նա։

Հարցադրմանը, թե արդյո՞ք սպասելի  էր, որ միջնորդագիրն այսօր  կներկայացվի, Գեւորգ  Պետրոսյանն արձագանքեց.

«Ոչ մի բան անսպասելի չի մի իշխանությունից, որի գործողությունները ոչ թե Սահմանադրությանն են համապատասխանում,  այլ վարչապետի միանձնյա կամքին»։

Նա տեղեկացրեց, որ  ԲՀԿ խմբակցությունը դեռեւս  չունի վերջնական որոշում՝ վաղվա ԱԺ նիստին մասնակցելու են, թե ոչ. «Գուցեև չներկայանանք, խմբակցության նիստ պետք է անցկացվի»։