Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գայանե Աբրահամյան
A A
Քաղաքականություն

Գայանե Աբրահամյանը ներկայացրել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

ԱԺ  պատգամավոր Գայանե Աբրահամյանը  Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում լուրը, թե  իր  մոտ հաստատվել է կորոնավիրուս. «Լուրը սխալ է, իմ եւ դստերս թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ Է»

«Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը (առանձին են ապրում, շփվել ենք խստորեն պահպանելով բոլոր կանոնները), հայրս, քանի որ ունի խրոնիկ հիվանդություններ` հոսպիտալացված է, մայրս` թոքաբորբ ունի, բայց դեռ տնային բուժում է ստանում։ Խնդրում եմ, գոնե այս թեմայով ապատեղեկատվություն մի տարածեք, սա շահարկման նյութ չէ»,-  գրել է նա: