Արսեն Թորոսյանը հրապարակում է վարակակիրների հասցենները
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ աոողջահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքով տեղեկացրել է, որ սկսում է կորոնավիրուսով վարակվածների հասցեներ հրապարակել։
«Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար:
Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար: Եվ այսպես. ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.»,- գրել է նախարարը։
Արսեն Թորոսյանը մի քանի այլ հասցե էլ հրապարակել՝
Արագածոտն, Աշտարակ Բեկնազարյան փ.
Կոտայք Ջրվեժ 12 փ.,
Լոռի Ստեփանավան Երիտասարդական փ,
Գեղարքունիք Սեւան Նաիրյան փ.,
Սյունիք Գորիս Վանքի տափ փ.։