
A
A
Պահպանողականները կոչ են անում ՀՀ իշխանությանը այսօր հիշատակի խոսք ասել
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 14-ը բռնադատվածների հիշատակի օրն է։ Օրվա առիթով Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է արել։
Այն ստորեւ․
Պահպանողական կուսակցությունը հիմք ընդունելով՝
- ԵԽԽՎ 1481 բանաձևը,
- «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը,
- «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,
- կարևորելով՝
- միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
- Հայաստանի հանրապետության՝ որպես քաղաքակիրթ աշխարհի հարազատ մաս զարգանալու տեսլականը,
- կոչ է անում
- ՀՀ Նախագահին, ՀՀ Վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, դատական իշխանություններին և Ամենայն հայոց կաթողիկոսին՝ ՀՈՒՆԻՍԻ 14-ին հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատված բազմամիլիոն անմեղ մարդկանց հիշատակին՝ այցելել հուշարձան, հիշատակի խոսք ասել:
- ՀՀ քաղաքացիներին՝ Չարիքի կայսրության զոհերի հիշատակի ոգեկոչմամբ նոր իշխանություններին սատարել իրապես Ազատ և Անկախ պետականության ուղին համարձակորեն ընտրելու գործում:
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ