Բացել լրահոսը Փակել լրահոսը
Team_main_logo
A A
Տնտեսություն

Երկու պետական խոշոր կարգավորիչ դրանով զբաղվում են. «Թիմ»-ի պատասխանը՝ Դավիթ Խաժակյանին

Ներկայումս «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն»-ը (Veon Armenia) և «Թիմ»-ն իրավահարաբերությունների այն փուլում են, երբ որ դեռ երկու պետական կառույց (ՀԾԿՀ, ՏՄՊՊՀ)  օտարման գործարքի համար պետք է թույլտվություն տան։

Այս մասին ասաց «Թիմ» ՍՊԸ Բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը «Ա1+»-ի հետ զրույցում՝  անդրադառնալով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի  հայտարարությանը, թե նորաստեղծ ընկերությունից ակնկալում է պարզաբանում՝ որո՞նք են իր ֆինանսական աղբյուրները եւ ի՞նչ հենքով կամ ինչի՞ գրավադրմամբ է «Թիմ» ՍՊԸ-ն վարկավորում ստանում։

«Այս փուլում ոչ մի ավելի բան ձեռնարկելու, ասելու կամ մեկնաբանելու չի կարող լինել։ Չգիտեմ՝ Դավիթ Խաժակյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, իրավաբան է, թե ինչ, ինչ կասկածներ է ուզում հայտնել, թե «որտեղի՞ց այդ փողը» և այլն, պարզ է, որ հանրային խոշոր գործարք է տեղի ունենում։  Երկու պետական խոշոր կարգավորիչ դրանով զբաղվում են, պարզ է, որ քննարկումներ են լինելու, այդ քննարկումները բաց են լինելու։

Քննարկվում է, թույլտվությունը տրվում է կամ չի տրվում։ «Վեոն»-ի հայտարարությունը տեսե՞լ եք․ «Վեոն»-ը քննարկում է «Թիմ»-ի հետ, կարող է գործարքը լինել, կարող է չլինել։ Դրանից ավելին չեն ասում, ու մենք էլ չենք ասում, որովհետև ինչ ասենք, երբ պետական երկու կառույց պետք է թույլտվություն տա»,- եզրափակեց «Թիմ»-ի Բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավարը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Veon Armenia ընկերությունը դիմել է ՀԾԿՀ  և ՏՄՊՊՀ իր բաժնեմասերի 100%-ը  «Թիմ» ՍՊ ընկերությանը օտարելու մասին համաձայնություն և թայլտվություն ստանալու համար:  Իր հերթին «Թիմը» դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար: