Բացել լրահոսը Փակել լրահոսը
arsen-torosyan-in-the-library
A A
Հասարակություն

Արսեն Թորոսյան. «Ով չի ալարում, շահարկում է  թեման և մեղադրում մեզ համաշխարհային ձախողման մեջ». media.am (տեսանյութ)

Առողջապահության նախարչար Արսեն Թորոսյանը ինֆորմացիոն պատերազմը համարում է քաղաքական պայքարի մաս.

«Ավելին՝ ինֆորմացիոն պատերազմը ավելի կարևոր է քաղաքական պայքարում, քան ռեալ գործողությունները: Ստացվել է այնպես, որ գործողությունների մեկնաբանումն ավելի մեծ կշիռ ունի, քան բուն գործողությունը»:

media.am-ի հետ զրույցում Արսեն Թորոսյանը նշում է.

«Ով չի ալարում, շահարկում է  թեման և մեղադրում մեզ համաշխարհային ձախողման մեջ: Որպես կանոն դրանք այն մարդիկ, կազմակերպություններն ու խմբերն են, որոնք ոչ ողջամիտի, միֆերի, պառակտման և դեստրուկցիայի մեջ են եղել միշտ»։

Նա բարձր է գնահատում իր թիմի աշխատանքը, հատկապես երբ տեղեկություն էր տարածվում, որ ինչ-որ բան թաքցվում է կամ կան թերացումներ.

«Միգուցե սխալներ եղել են, բայց մարդկային նվիրումի և ինֆորմացիան որքան հնարավոր է մանրամասնությամբ և ժամանակին հասցնելու պատրաստակամությունը բարձր եմ գնահատում»

 

Մանրամասները՝ տեսանյութում