Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ֆիրդուսի
A A
Հասարակություն

Հանրային աղմուկից հետո «Իմ քայլ»-ականները կքննարկեն Ֆիրդուսի թաղամասի հարցը

Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով, ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, հունիսի 13-ին, ժամը 14։00-ին կգումարվի Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ։

Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։

Նիստն առցանց կհեռարձակվի ուղիղ եթերով` Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ֆեյսբուքյան էջով:

Այս մասին հայտնում է  Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։

  Հիշեցնենք,որ երկու օր առաջ  քաղաքացիական ակտիվիստներին հաջողվել է ժամանակավորապես կասեցնել Հանրապետության նրբանցքում գտնվող 19-րդ դարավերջի կառույցի քանդման աշխատանքները։  Հարեւանությամբ  գտնվող  շենքն օրերս  քանդվել էր։   Տարածքը նախորդ իշխանության օրոք ճանաչվել է հանրային գերակա շահ։

 

պատմական ևս մի շենք օրերս էր փլատակների վերածվել, և հենց այդ շենքը հողին հավասարեցնելն էր հանրության ուշադրությունը բևեռել Ֆիրդուսի խնդրի վրա։