Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առաջարկվում է ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 միլիարդ դրամի չափով բյուջետային վարկ․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու, ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Պապիկյանն առաջարկեց ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել հայկական ատոմակային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարձգման ծրագրի շրջանակներում․ ծրագիրն ընդունվել էր ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագրով։

«Ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 միլիարդ ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ, որից 2020 թվականին՝ 18,7 միլիարդ ՀՀ դրամ, 2021 թվականին՝ 31,5 միլիարդ դրամ, և 2020 թվականին՝ 13 միլիարդ ՀՀ դրամ»,- մանրամասնեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական միջոցների տրամադրումն ավելի է մեծացնելու կառավարության լծակները ծրագրի վարկի արդյունավետության հարցում։  

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ սա տեմպի երաշխիք է։

Նիստին նաև անդրադարձ կատարվեց «Պետական գույքը օտարելու մասին» որոշման նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում