Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս (2)
A A
Պաշտոնական

Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է ևս 2 քաղաքացի

 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին:

 Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:

 Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:

 Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է: