A
A
Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցում հնչել են կրակոցներ։ Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Ժամը 17։10 քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում շուկայի հետևի շենքերից կրակոցի ձայներ են լսվում, 17։20-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով իրենց մոտ մի տղամարդ է տեղափոխված»։
Նրա փոխանցմամբ՝ օպերատիվ խմբերը դեպքի վայրում են, կրակոցի դրդապատճառների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն չկա։