A
A
Բացարձակ սուտ է․ Արման Մուսինյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաստինֆո կայքը տեղեկություն է հրապարակել, որ իբրև թե «երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Այս կապակցությամբ հայտարարում եմ. Փաստինֆոյի տարածած լուրը դավադիր նպատակներով մոգոնված բացարձակ սուտ է:
Ափսոսում եմ, որ Փաստինֆո կայքը հրապարակել է չճշտված տեղեկություն»: