Բացել լրահոսը Փակել լրահոսը
111††††
A A
Պաշտոնական

Զբաղվել է ձկնաբուծությամբ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության (տեսանյութ)

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս․թ․ հունիսի 4-ին հայտնաբերել են, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ՝ Թևան Թադևոսյանը զբաղվում է ձկնաբուծությամբ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Թադևոսյանը ջրառն իրականացրել է նույն մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող ցամաքուրդից՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները:

Հարուցվել է վարչական վարույթ: