Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս 1
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսով հիվանդացության 766 նոր դեպք. արդեն 200 մահվան ելք

Հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 69171 թեստավորում, երեկվա համեմատ՝ 2497 -ով ավելի:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 294 առողջացած։

Մահվան 10 նոր դեպքերի վերաբերյալ  Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է:

Հիշեցնենք, որ երեկվա՝ հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ երեկ փաստացի բուժում էր ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել էր 66674 թեստավորում:

 

Թարմացվել է 07.06.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 13130

Առողջացածներ - 4014

Փաստացի բուժվողներ -8844

Ընդհանուր թեստեր - 69171

Մահվան ելքեր - 200

Մահվան ելքեր այլ պատճառով –72