Բացել լրահոսը Փակել լրահոսը
103250167_10158395804603501_7378937008643288385_n
A A
Պաշտոնական

Նոր դպրոցների կառուցման մրցույթ է հայտարարվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ուշադրություն. նոր դպրոցների կառուցման մրցույթ: Շատ ցանկալի է տարածել, որ մասնակցեն մեծ թվով շինարարական ընկերություններ: Մրցույթների մանրամասներն՝ այստեղ https://www.armeps.am/epps/home.do

Արդեն մեկնարկել է «Ապահով դպրոց» ծրագրի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառմամբ նախատեսված թվով 22 դպրոցների կառուցման աշխատանքների գնման գործխընթացը: Խոսքը գնում է փոքրաքանակ երեխաներով (մինչև 100 սան ունեցող) համալրված այն հանրակրթական դպրոցներին, որոնք տվյալ բնակավայրում միակ կրթական օբյեկտներն են, ունեն սեյսակայունության խնդիրներ և դրանց նորոգումը կամ վերակառուցումը քաղաքաշինական նորմերով արգելվում է և տնտեսապես արդյունավետ չէ:

Նախատեսվում է այդ դպրոցների փոխարեն կառուցել բոլորովին նոր մոդույալին շինություններ: Այդ շենքերի կառուցումը և կահավորումը նախատեսվում է ավարտին հացնել հաջորդ տարի՝ 2021 թվականին:
Հավելեմ նաև, որ նշված ծրագիրը ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը:
Արդեն իսկ գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվել են հետևյալ դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները՝

1️⃣ՀՀ Արագածոտնի մարզի գ. Լուսակնի միջնակարգ դպրոցի կառուցում

2️⃣ՀՀ Արագածոտնի մարզի գ. Գառնահովիտի միջնակարգ դպրոցի կառուցում

3️⃣ՀՀ Արարատի մարզի գ. Դեղձուտի միջնակարգ դպրոցի կառուցում

4️⃣ՀՀ Արմավիրի մարզի գ. Արգինայի միջնակարգ դպրոցի կառուցում

5️⃣ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Աղբերքի Շատջրեքի միջնակարգ դպրոցի կառուցում

6️⃣ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Ջիլի միջնակարգ դպրոցի կառուցում

7️⃣ՀՀ Լոռու մարզի գ. Մեդովկայի հիմնական դպրոցի կառուցում

8️⃣ՀՀ Վայոց Ձորի մարզի գ. Չիվայի միջնակարգ դպրոցի կառուցում

9️⃣ՀՀ Կոտայքի մարզի գ. Ջրառատի միջնակարգ դպրոցի կառուցում

🔟ՀՀ Կոտայքի մարզի գ. Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցի կառուցում»։