Բացել լրահոսը Փակել լրահոսը
60737_b
A A
Պաշտոնական

Մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Հունիսի 6-ին, ժամը 13:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ֆլորա Պ․-ին (ծնված 1982 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել են շտապօգության ավտոմեքենային, իսկ Թամարա Գ․-ին (ծնված 2003 թ.), ով վնասել էր ոտքը՝ անձնական ավտոմեքենային: