Բացել լրահոսը Փակել լրահոսը
NA_5
A A
Պաշտոնական

ԱՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը հայտնի է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում  ձևավորվել են՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը

 

  • Համանախագահ՝ Արթուր Թովմասյան  ԱՀ ԱԺ նախագահ
  • Դավիթ Մելքումյան-«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար
  • Արթուր Մոսիյան-«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար
  • Դավիթ Գալստյան- Արցախի «Արդարություն» խմբակցությանղեկավար
  • Մարսել Պետրոսյան-«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար
  • Արթուր Հարությունյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար
  • Սեյրան Հայրապետյան - Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Վահրամ Բալայան-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
  • Սևակ Աղջանյան-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Արամ Գրիգորյան-Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Վլադիմիր Կասյան-Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Արամ Հարությունյան-Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
  • Մետաքսե Հակոբյան- Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ
  • Էլեոնորա Ավանեսյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար
  • Նունե Մելքումյան-«Միասնական հայրենիք» խմբակցության անդամ
  • Հանձնաժողովի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան- ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար

 

Նշանակվել են նաև բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները: ԱԺ նախագահի հանձնարարությամբ առաջիկա օրերին խմբակցությունների և հանձնաժողովների նախագահները կներկայացնեն նաև բարեկամության խմբերում և շրջանակներում իրենց  խմբակցության կամ հանձնաժողովի անդամներին ընգրկելու մասին առաջարկները: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ բարեկամության շրջանակներում, որտեղ պարտադիր չէ պատգամավոր լինելը, կընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական ակնառու գործիչներ: 

 

«Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Դավիթ Մելքումյան

 

«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խումբ

Նախագահ՝ Վահրամ Բալայան

 

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ

Պատվավոր նախագահ Արթուր Թովմասյան

Նախագահ՝ Աշոտ Ղուլյան

 

«Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ

Նախագահ՝ Արամ Գրիգորյան

 

Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Գագիկ Բաղունց

 

«Արցախ– Կանադա» բարեկամական խումբ

Նախագահ՝ Արթուր Հարությունյան

 

«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Դավիթ Իշխանյան

 

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին