A
A
Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինe-gov.am կայքից տեղեկանում ենք, որ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Ոորոշումը կայացրել վարչապետը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Դավիթ Անանյանը։