Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Պաշտոնական

Հրդեհ մթերային խանութում․ տուժածներ չկան

Հունիսի 5-ին, ժամը 12:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 59 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ միկրոշրջանի թիվ 59/4 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքում (50 քմ):