Բացել լրահոսը Փակել լրահոսը
2016_salary_616828375
A A
Պաշտոնական

233 մլն դրամ՝ նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակի իրականացվել՝ անկախ դպրոցների փակ լինելու հանգամանքից: Այս մասին համատեղ նամակ են ստորագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի  ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը: 

Ըստ համաձայնագրի՝ ծրագիրը կշարունակվի իրականացվել, սակայն «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով՝ հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար: 

Պարենի համաշխարհային ծրագիրը կհատկացնի շուրջ 233 մլն դրամ՝ որպես միանվագ աջակցություն՝ համավարակի պայմաններում   ծրագիրը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում արդյունավետ իրականացնելու նպատակով: 

Ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները, որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական դրամ:: 

Դրամական կանխիկ փոխանցումները ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնույնականացնի շահառուներին՝ ամբողջական ցուցակը փոխանցելով պարենի համաշխարհային ծրագրին և Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամին: Փոխանցումը կիրականացվի նույն սկզբունքով, որով կատարվում է ընտանեկան նպաստնի վճարումը:


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն