Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լենա Նազարյան
A A
Պաշտոնական

Երախտագիտություն եմ հայտնում վրաց ժողովրդից այս դժվար պահին մեզ աջակցության ձեռք մեկնելու համար․ Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վրաստանի սիրելի գործընկերներ,

Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներից ու վրաց ժողովրդից Հայաստանի համար այս դժվար պահին մեզ սատարելու եւ աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները եւ վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` Կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին»:

Հիշեցնենք, որ նախօրեին վրաստանցի մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ առաջարկել էին օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։