Բացել լրահոսը Փակել լրահոսը
103431307_10219056903799251_4446581625823690752_n
A A
Պաշտոնական

Կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը․ խոսնակ

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը: 

Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում օրերս 11 թեղի է հատվել:

Ի պատասխան քաղաքացիների անհանգստության՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ստորաբաժանման դենդրոլոգի եզրակցության համաձայն, ծառերը հատվել են հիվանդության պատճառով՝ հիվանդության տարածումը կանխելու համար»: