Բացել լրահոսը Փակել լրահոսը
4
A A
Պաշտոնական

Հրազդանում կասֆալտապատվեն մի շարք ճանապարհահատվածներ

2020 թվականի սուբվենցիաների ստացման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզիցներկայացված ևս մեկ հայտՙ Հրազդանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում կասֆալտապատվեն երկար տարիներ որև էասֆալտապատման կամ վերանորոգման չենթարկված ընդհանուր շուրջ 3,6 կմ (22.600 քմմակերես) ճանապարհահատվածներ, մասնավորապես,

  • Միկրոշրջան թաղամասում՝Պուրակային փողոցը, 5-րդ փողոցի առաջին նրբանցքը և միջթաղամասային ճանապարհներ
  • Կենտրոն թաղամասում՝ Փոքր բուլվարային և Տիգրան Մեծ փողոցները, միջթաղամասային ճանապարհներ
  • Հարավային թաղամասում՝Ռ.Միքայելյան և Ավետիսյան փողոցները
  • Ջրառատի ներթաղամասային ճանապարհներ:

Ծրագրի նախահաշվային արժեքը 207.456.000 դրամ է. 45%-ը պետական բյուջեի աջակցության չափն է:

Առաջիկայում շին.աշխատանքների իրականացման նպատակով կհայտարարվեն մրցույթներ, ինչից հետոկմեկնարկեն շինարարական աշխատանքները համայնքի նշված թաղամասերում:

Կոտայքի մարզպետարան