A
A
Նախագահն Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ծովինար Համբարձումյանին Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- ասված է հրամանագրում: